Ր. Հովհաննիսյանը ժողովրդի հաղթանակն ընդունելու համար Ս. Սարգսյանին մինչև վաղը ժամանակ է տալիս 19 փետրվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Ես Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահն եմ: Ես երբեք պաշտոնների չեմ ձգտել, բայց դա այդպես է»: Այս հայտարարությամբ սկսեց լրագրողների հետ հանդիպումը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ չնայած որ նախապես մամուլի ասուլիս էր հայտարարված, բացի լրագրողներից Ազատության հրապարակում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև վաղը ժամը 5-ը ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը: «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե մինչև վաղը դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է՝ դիմի դատարան պահանջելով ձայների վերահաշվարկ: Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննսիյանը լրագրողների հետ հանդիպել է այն վայրում, որտեղ 2 տարի առաջ հացադուլ էր անում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովեն ԶԼՄ-ների աշխատակիցների համար ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքը Նա հավելել է, որ ՌԴ–ն միշտ պատրաստ է քննարկել Երևանին մտահոգող հարցերը Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի» Նա նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը Գալուզին․ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին Ըստ նրա, «ՀԱՊԿ-ի ներուժի հզորացման աշխատանքները համակարգված առաջ են գնում՝ թողնելով հետևում Երևանին» |