ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԵՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանի առկայությունը Վրաստանի Ախալքալաքի շրջանում տեղի հայկական բնակչությանը պաշտպանում է Թուրքիայի հնարավոր ագրեսիայից: «Blask Sea Press» գործակալությանը այդ մասին հայտարարել է Ախալքալաք քաղաքի ղեկավար Նաիրի Իրիցյանը: Նրա խոսքերով, Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո հայկական բնակչությունը զգուշանում է այդ ողբերգական իրադարձությունների կրկնությունից: Հայկական բնակչությունը չի առարկում Վրաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող ռազմական օգնության դեմ: «Եթե ամերիկացիները ցանկանան Ախալքալաքում ռազմակայան բացել, մենք համաձայն ենք նաեւ դրան, բայց Ամերիկան դեռ հեռվում է, իսկ թուրքերը` մեր կողքին»,- ասել է Նաիրի Իրիցյանը: Բացի դրանից, քաղաքապետի խոսքերով, ռուսական ռազմակայանի շնորհիվ Ախալքալաքում սոցիալական իրավիճակն շատ ավելի լավ է, քան հարեւան շրջաններում: «Ռազմակայանում աշխատում է տեղի բնակչության զգալի մասը, եւ լուրջ մուտքեր են կատարվում քաղաքային բյուջե»,- նշել է նա:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---