ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Ռումինիայում ընթանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Փետրվարի 7-ին` Բուխարեստի հայտնի սրահներից մեկում կայացել է կոմպոզիտորի ստեղծագործությունների համերգ, որին ներկա են գտնվել նաեւ Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն, երկրի ղեկավարության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ եւ դիվանագետներ: Արամ Խաչատուրյանը հայտնի է Ռումինիայում ոչ միայն իր մեծարժեք ստեղծագործությունների շնորհիվ: Նրան աշակերտել են ռումինացի մի շարք հայտնի երաժշտական գործիչներ: Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն իր ելույթում բարձր է գնահատել մեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը եւ նրա կապերը ռումինական երաժշտական արվեստի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---