ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի 9 թեկնածու: Նախօրեին կայացած Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը նախագահական ընտրություններին մասնակցելու համար որպես թեկնածուներ հաստատել է` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Միավորված հայեր» կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանին, «Սոցիալիստական Հայաստան» միավորման ղեկավար Գառնիկ Մարգարյանին, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանին, Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, «Ազգային միասնություն» կուսակցության

առաջնորդ Արտաշես Գեղամյանին, Ժողովրդական

կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին, «Հեռանկար» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանին եւ Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին: Այսպիսով, ինքնաբացարկ հայտնելու իրենց իրավունքից օգտվել են միայն հայ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը, որը փետրվարի 5-ին հանեց իր թեկնածությունը Արտաշես Գեղամյանի օգտին, եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը փետրվարի 8-ին հայտարարեց Ստեփան Դեմիրճյանի օգտին իր թեկնածությունը հանելու մասին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---