ՎԵՐՋԻՆ ՍՈՑՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ բնակչության կողմից առավելագույն աջակցությունն ունեցող թեկնածուն փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին: «Գլոբ-նյուս» վերլուծական գործակալությունը փետրվարի 5-8-ը անց է կացրել վերջին, ՀՀ Ընտրական Օրենսգրքով թույլատրված հասարակական հարցում Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանում: Հարցմանը մասնակցել են 3000 մարդ բոլոր տարիքային խմբերից: Հետազոտության արդյունքների համաձայն, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, եթե ընտրությունները կայանային փետրվարի 9-ին, Ռոբերտ Քոչարյանը կհավաքեր 55,6 տոկոս, Ստեփան Դեմիրճյանը` 18,7 տոկոս, Արտաշես Գեղամյանը` 16, Վազգեն Մանուկյանը` 4,1, Արամ Կարապետյանը` 2,9 տոկոս: Մնացած թեկնածումների օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 2,7 տոկոսը: Տատանվող ընտրազանգվածը կազմել է 14,4 տոկոս: Եւս մեկ հարցում անցկացրել է մոսկովյան «PR Reserch» կենտրոնը, որին մասնակցել են 2200 հարցվողներ, որոնցից 1000 Երեւանի բնակիչներ են, 1200-ը` մարզերի: Այստեղ ստացված պատկերը մոտավորապես նույնն է` գործող նախագահի օգտին պատրաստ են քվեարկել հարցվողների 56,3 տոկոսը: Երկրորդ տեղում է Ստեփան Դեմիրճյանը` 19,3 տոկոս, նրան հետեւում են Արտաշես Գեղամյանը` 15 տոկոս, Վազգեն Մանուկյնաը` 3,9 տոկոս, Արամ Կարապետյանը` 3 տոկոս:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---