Գ.Լենմարկեր.Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե «սառեցված», այլ իրական հակամարտություն է 6 հոկտեմբերի 2005 - 20:28 AMT PanARMENIAN.Net - «Մենք բոլորս հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի շատ մեծ գին, եւ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների անդամները հիշում են, որ նրանք ընտրվել են ժողովրդի կողմից, եւ հակամարտությունը «սառեցված» չէ, դա իրական հակամարտություն է»,-հայտարարել է ԵԱՀԿ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոծվ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Երեւանում ընթացող ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ--ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» համատեղ սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, հակամարտության լուծումը էներգիա կտա այլ խնդիրների լուծման համար: «Հեռանկարների վերաբերյալ, շատ կարեւոր է, որ մենք կառուցում ենք երկրի ապագան, եւ մենք պետք է գտնենք խնդրի կարգավորման ուղիները: Մենք չենք լուծի անցյալի խնդիրը, եթե չկարգավորենք այս հակամարտությունը»,-նշել է Գորան Լենմարկերը եւ ավելացրել, որ «պետք է հասկանալ կողմերի տեսակետները, մասնավորապես, Հայաստանի տեսակետը, որին անհանգստացնում է մարդկանց անվտանգության հարցը, եւ դա ճիշտ տեսակետ է»: Կա նաեւ Ադրբեջանի տեսակետը, «որը զոհի դիրք է գրավել, եւ այդ տեսակետից է խոսում եւ արդարություն պահանջում»: Նա նաեւ տեղեկացրել է եւս մեկ տեսակետի մասին` տարածաշրջանային համագործակցության զարգացման ավելի լայն տեսակետ մշակելու անհրաժեշտությունը, տարածաշրջանի ապագան կառուցելու համար: Բացի այդ, նա հաղորդել է, որ կա մի իրավիճակ, երբ երկու կողմերն էլ շահում են: «Մենք պետք է գտնենք հակամարտության այնպիսի լուծում, որի ժամանակ երկու կողմերն էլ շահում են, եւ դա շատ կարեւոր է: Դրա համար կա միջազգային հանրության մեծ աջակցությունը, օրինակ, մեծ ներուժ ունեցող ՆԱՏՕ-ն, որը հարկավոր է օգտագործել: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից չենք, սակայն աջակցում ենք նրա աշխատանքին: Սակայն այնպիսի հզոր կազմակերպություն ինչպիսին ՆԱՏՕ-ն է պատրաստ է օգնել որոշ հարցերում»,-հայտարարել է նա: Գորան Լենմարկերը նշել է նաեւ, որ Եվրամիությունը ակտիվորեն հետաքրքրվում է Հարավային Կովկասով, եւ ավելացրել, որ ԵՄ վարած հարեւանության քաղաքականությունը լավ առաջարկ է Հայաստանի եւ Ադրբեջանի համար, հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |