Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակը30 նոյեմբերի 2005 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակը, որը կղեկավարի Հյուսիսատլանտյան դաշինքի երեւանյան ներկայացուցիչը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, դա արվում է ելնելով Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության սպայի վերաբերյալ համաձայնագրից, որը նախօրեին ճանաչվել է որպես համապատասխանող Հայաստանի Սահմանադրությանը: Նրա խոսքերով, վավերացնելով համաձայնագիրը, Հայաստանը պարտավորվում է գրասենյակ տրամադրել կապի սպային, օժտել նրան դիվանագիտական մանդատով եւ տարաբնույթ տեղեկատվություն տրամադրել, սակայն սահմանափակ քանակով եւ հաշվի առնելով երկրում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Ընդ որում նա հաղորդել է, որ Հայաստանում եւ հարեւան երկրներում այդ պաշտոնում կնշանակվի Հարավային Կովկասի երկրների գծով ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Համաձայնագիրը Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ կնքվել է 2005 թվականի մայիսի 11-ին:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |