Մհեր Շահգելդյան. Հարկավոր է սահմանել անվտանգության համակարգի քաղաքացիական վերահսկողություն

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-9 Թբիլիսիում տեղի ունեցած Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների համագործակցության եւ բարեփոխումների հարցերին նվիրված խորհրդաժողովին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին հարցերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ: Խորհրդաժողովում բարձրացված հարցերի թվում էր նաեւ անվտանգության համակարգի քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության խնդիրը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ դա կարեւոր ուղղություն է, որը համապատասխանում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո խորհրդարանական զարգացման միտումներին: Շահգելդյանը նշել է, որ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը ենթադրում է մի քանի ուղղություններ, այդ թվում նաեւ պաշտպանության քաղաքացիական նախարարի եւ այդ նախարարությունում քաղաքացիական մասնագետների առկայությունը, ինչպես նաեւ անվտանգության համակարգի խորհրդարանական վերահսկողությունը: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանը` Մ.Շահգելդյանը նշել է, որ Հայաստանում դրական են գնահատում հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնությունը, որը գործում է բրիտանական Լինքս կազմակերպության միջնորդությամբ, Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի վերածելու հնարավորությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---