ԱՄՆ ներկայացուցիչների հաճախակի այցերը Հայաստան պայմանավորված չեն ղարաբաղյան հարցով

PanARMENIAN.Net - ԱՄՆ չեն փորձում խլել նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նշել է, որ չի դիտարկում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների հաճախակի այցերը Երեւան որպես նախաձեռնության զավթում կամ մրցակցության ցուցաբերում: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարգավորեն իրենց դիրքերը ղարաբաղյան հարցում: Նրա խոսքերով, այսօր Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը շատ հագեցած է, եւ բացի ղարաբաղյան հարցը երկու երկրները «բավական խնդիրներ եւ համատեղ շահեր ունեն»: Ընդ որում, Վ. Օսկանյանը նշեց, որ առաջիկայում կկայանա «Հազրամյակի մարտահրավերներ» ծրագրի հայկական մասի ստորագրումը, ավելացնելով, որ ամերիկացի ներկայացուցիչների հաճախակի այցերը կապված են հենց դրա հետ, չնայած այդ այցերի ընթացքում քննարկվում է նաեւ ղարաբաղյան հարցը: ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ հաջորդ անգամ Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեն Ֆրիդը, որը Երեւան կժամանի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մաննի հետ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---