Վ. Օսկանյան. Ղարաբաղյան հարցում Հայաստանը կատարել է զիջումների իր հատվածը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարեւորագույն հարցը եւ դա անդարձելի է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Բաքուն, ցանկանա նա թե ոչ, կանդրադառնա այդ հարցին, «քանի որ այն հանդիսանում է օրակարգի հարցը, եւ այդ համատեքսոտում Ադրբեջանի վրա մեծ ճնշում է գործադրվում»: Ընդ որում, Վարդան Օսկանյանը ավելացրեց, որ այսօր պետք է կապ գծվի ինքնորոշման իրավունքի եւ հակամարտության բոլոր կետերի վերջնական կարգավորման միջեւ: «Եթե մենք կարողանանք ճիշտ ձեւակերպել այդ կապը եւ գալ կոմպրոմիսային որոշման, ապա գործընթացը կարելի կլինի տեղից շարժել: Հակառակ դեպքում, դա կնշանակի, որ Ադրբեջանը մնում է իր դիրքերում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջխաղացում չի լինի»,- ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կատարել է զիջումների իր հատվածը, ինչը հեշտ չէր: «Ես չգիտեմ, ինչպես դա կընդունի մեր ժողովուրդը»,- հայտարարել է Վ. Օսկանյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---