Ռոբերտ Քոչարյանը դարձել է Ուղղափառ ժողովրդների միասնության հիմնադրամի 2006 թվականի մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է Ուղղափառ ժողովրդների միասնության հիմնադրամի 2006 թվականի մրցանակի դափնեկիր: «Հայկական եկեղեցին մտահոգված է այն բանով, որ ուղղափառ ռուսները հոգեւոր սնունդ ստանան: Այս առումով կա Հայաստանի նախագահի եւ քաղաքային իշխանությունների աջակցությունը»,-հայտարարել է Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ը Մոսկվայում` հիմնադրամի վարչության եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ամենամյա նիստում: Նա նաեւ նշել է, որ այսօր հայերի ամենամեծ համայնքը գտնվում է Ռուսաստանում, այն կազմում է շուրջ 2,5 մլն մարդ: Մեկ այլ դափնեկիր է դարձել «Գազպրոմ» ԲԲԸ-ն` ,բազմաթիվ ավերված սրբությունների վերականգնման գործում ունեցած ավանդի համար»,-ասել է առաջնորդը: Մրցանակով կպարգեւատրվի նաեւ Վարշավայի եւ ամենայն Լեհաստանի միտրոպոլիտ Սավվան: «Լեհաստանի ուղղափառ եկեղեցին մեծ չէ, բայց ակտիվ է: Տեղի ունեցավ քաղաքական ղեկավարության փոփոխություն: Ես կարծում եմ, որ ուղղափառների կյանքի պայմանները Լեհաստանում հեշտ չեն»,-նշել է Ալեքսի II-ը: Հիմնադրամի հատուկ միջազգային հանձնաժողովը պատրիարքի ղեկավարությամբ ամեն տարի քննարկում է ներկայացված թեկնածությունները եւ որոշում է դափնեկիրներին տարբեր անվանակարգերում: Մասնավորապես, 2005 թվականին «Տեղական ուղղափառ եկեղեցու առաջնորդ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Տիրանայի եւ ամենայն Ալբանիայի արքեպիսկոպոս Անաստասիին, «Պետության ղեկավար» անվանակարգում` Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսին: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը նույնպես պարգեւատրվել է «Ուղղափառ ժողովրդների միասնության ամրապնդմանն ուղղավծ ակնառու գործունեության համար» մրցանակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---