Բաքուն փորձում է Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել, սակայն դա արվում է ներքին կիրառման համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը վարում է հստակ եւ հետեւողական քաղաքականություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի թեժ գծի հարցերին: «Ես այսօր չեմ կարող ասել, թե որքանով են լուրջ բանակցային գործընթացից դուրս գալու Ադրբեջանի մտադրությունները, սակայն Հայաստանն այս հարցում վարում է հստակ եւ հետեւողական քաղաքականություն»,-հայտարարել է Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա, եթե նույնիսկ որոշ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ կասկածներ ունեին ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ, ապա Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Ռամբույեի վերջին հանդիպումից հետո պարզ դարձավ` Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, սակայն որոշակի շրջանակներում: Ընդ որում նա հավելել է, որ այդ շրջանակների խախտումը կվտանգեր Հայաստանի ազգային անվտանգությունը:



«Ադրբեջանը, բնական է, փորձում է Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել, սակայն դա արվում է ներքին կիրառման համար: Համաշարհային հանրությունն այսօր վերջնականապես հասկացավ իրական վիճակը: Այդ պատճառով Ադրբեջանի բանակցություններից դուրս գալու կամ դուրս չգալու հարցը նրա խնդիրն է: Ես այստեղ սպառնալիք չեմ տեսնում Հայաստանի համար»,-նշել է Գ.Իսագուլյանը: «Որոշ քաղաքական ուժեր Ռամբույեից հետո հայտարարում էին, թե հանդիպումը տապալվեց, Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին: Դա այդպես չէ: Բանակցային գործընթացը շարունակվում է, իսկ երկրի իշխանությունները շարունակում են այս հարցում վարել հստակ եւ հետեւողական քաղաքականություն»,-հավելել է Գառնիկ Իսագուլյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---