Վարդան Օսկանյանը մեկնում է Մոսկվա երկօրյա այցով

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Մոսկվա երկօրյա այցով: Ինչպես նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը, օրակարգում կլինեն Կովկասում իրավիճակի առողջացմանն ուղղված երկու երկրների ԱԳՆ-ի ջանքերի համակարգման, այստեղ առկա հակամարտությունների կարգավորման, համակովկասյան համագործակցության ծավալման համար վստահության մթնոլորտի ստեղծման հարցեր: «Օրակարգում կարեւորագույն տեղ կզբաղեցնի նաեւ ղարաբաղյան կարգավորումը»,-նշել է Կամինինը: Նրա խոսքերով, կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային ասպարեզում երկկողմ փոխգործակցության հարցերի շուրջ, միջազգային կազմակերպություններում գործողությունների համակարգման, ինչպես նաեւ տարածաշրջանային խանդիրների շուրջ: «Կողմերը կքննարկեն նաեւ համագործակցության հարցեր ԱՊՀ շրջանակներում, այդ թվում նաեւ ՀԱԿՊ գծով»,-նշել է դիվանագետը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---