Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ավիավթարում զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Սոչիի մերձակայքում վթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Խորը ցավով տեղեկացա Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի մասին: Իմ խորը ցավակցությունն են հայտնում ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---