Թեեւ Ղարաբաղի վերաբերյալ մի շարք սկզբունքներ համաձայնեցվել են, կան նաեւ խնդրահարույց դրույթներ29 մայիսի 2006 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, հավանաբար, կհանդիպեն հունիսի 4-ին Բուխարեստում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպումը տեղի կունենա երկխոսության եւ գործընկերության սեւծովյան համաժողովի շրջանակներում: «Նախագահները տվել են իրենց համաձայնությունը»,-նշել է նա: Ընդ որում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դեռեւս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հեռու են այն իրավիճակից, որի դեպքում հնարավոր կլիներ որեւէ փաստաթուղթ ստորագրել: «Բանակցությունների սեղանին կա մի փաստաթուղթ սկզբունքների վերաբերյալ, որի վրա կաշխատեն նախագահները»,-ասել է նա: Վ.Օսկանյանի կարծիքով, եթե այդ փաստաթղթի բոլոր դրույթները համաձայնեցվեն, ապա այն կարող է ընդունել առավել ծավալուն պայմանագրի տեսք: «Տվյալ պահին այդ սկզբունքների շուրջ դեռեւս համաձայնություն չկա: Թեեւ Ղարաբաղի վերաբերյալ մի շարք սկզբունքներ համաձայնեցվել են, կան նաեւ խնդրահարույց դրույթներ: Այդ նպատակով էլ նախագահները հանդիպում են, փորձելու համար լուծում տալ այդ հարցերին»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են |