ՀՀ ՊՆ ղեկավար. Բաքուն կորցնում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կորցնում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Բուխարեստում կայացած վերջին հանդիպման արդյունքները: Ընդ որում նա նշել է, որ չգիտի հանդիպման բոլոր մանրամասները, սակայն տեղեկացված է բանակցությունների մասին Հայաստանի նախագահի կողմից:



Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Չերնոգորիայի նախադեպի կիրառման հնարավորության վերաբերյալ հարցին` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մինչեւ Չերնոգորիան եղել են նաեւ այլ նախադեպեր: «Ինքը Ղարաբաղը հենց նախադեպ է»,-ասել է նա: «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կճանաչեն նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-հավելել է պաշտպանության նախարարության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---