Վարդան Օսկանյան. Հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներում ոչ մի գաղտնի բան չկա

PanARMENIAN.Net - Հայկական իշխանություններն անուշադրության չեն մատնում Ռուսաստանում կատարվող իրադարձությունները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հնարավորի շրջանակներում արվում է ամեն ինչ, որպեսզի ազգային հողի վրա կատարվող սպանությունները չկրկնվեն: «Սակայյն դա ռուսական կողմի գործն է, ոչ թե մեր»,-ընդգծել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է տեղեկատվությանը թուրքական մամուլում հայ եւ թուրք դիվանագետների հանդիպման մասին, ապա Վարդան Օսկանյանը նկատել է, թե ոչ մի գաղտնի բան այդտեղ չկա: «Մենք միշտ հանդիպում ենք, բանակցում ենք: Բնականաբար, հայկական կողմը կցանկանար, որ այդ բանակցություններն ավելի արդյունավետ լինեն»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---