Հայաստանում հավաքվելու են ԱՊՀ երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարները

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 26-29 կկայանա ԱՊՀ մասնակից երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավների հավաք: Հավաքի հրավիրված են անվտանգության եւ հատուկ նշանակության ծառայությունների պատվիրակությունները, Համագործացկության պետությունների կանոնագրային եւ աշխատանքային մարմինների ներկայացուցիչները: ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի համակարգող դերակատարությամբ, հավաքի շրջանակներում կանցնեն համատեղ օպերատիվ-ռազմավարական, խմբակային-շտաբային զինավարժություններ «Ատոմ-Հակատերոր-2006»:



«Ատոմ-Հակատերոր 2006»-ը հանդիսանում է մինչ այդ ԱՊՀ մասնակից երկրների ծրագրի շրջանակներում կայացած «Հարավ Հակատերոր», «Հարավ Հակատերոր-2», «Արեւմուտք Հակատերոր», «Ազով-Հակատերոր» եւ «Կասպից-Հակատերոր» զինավարժությունների տրամաբանական շարունակությունը,- նշվում է Հայաստանի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: Զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են «Մեծ Ությակի» պետությունների, ՀԱՊԿ Քարտուղարության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի, ՄԱԿ-ի Թմրադեղերի եւ հանցագործության դեմ պայքարի վարչության եւ Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածքային հակաահաբեկչական կառույցի ներկայացուցիչները, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---