ՌԴ Պետդումայի պատգամավոր. Թուրքիան պարզապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը գտնվում է Թուրքիայի կոմղից դրա ճանաչման մեջ: Այդպիսի հայտարարությամբ երկուշաբթի օրը Երեւանում հանդես է եկել Մարդկային արժանապատվության եւ անվտանգության միջազգային լիգայի նախագահ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր, բանակի գեներալ Վալենտին Վարեննիկովը: «Ես լիովին համաձայն եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հայտարարության հետ` արված Թուրքիա կատարած նրա այցի ժամանակ»,- հայտարարել է նա: Վ. Վարեննիկովի խոսքերով, Թուրքիան պարզապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ, նրա կարծիքով, «այս հարցում չի կարող այլ դիրքորոշում լինել», հայտնում է «Նովոստի-Առմենիան»:



Հիշեցնենք, որ հունիսի 20-27 Ստամբուլում այցով գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ճանաչվի նաեւ Թուրքիայի կողմից` նշելով Օսմանյան Թուրքիայում կայացած Ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների հանձնախմբի ստեղծման ավելորդությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---