Այսօր Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Կրեմլում Հայաստանի նախագահը առանձնազրույց կունենա Ռուսաստանի նախագահ` Վլադիմիր Պուտինի հետ: Այցի ընթացքում Ռ. Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ ՌԴ կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովի եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Մոսկվայում Հայաստանի նախագահը կմասնակցի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---