ՆԱՏՕ-ի երկրները Հայաստանին են փոխանցում պաշտպանական ոլորտի բարեփոխման փորձը

PanARMENIAN.Net - «Ռազմական բարեփոխումները Հայաստանում. քաղաքացիական անձնակազմով պաշտպանության նախարարության ապահովում եւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարում» թեմայով սեմինարի գլխավոր նպատակը ծրագրերի ճշտումն է հետագայում Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների եւ արդիականացման գործընթացին աջակցելու նպատակով: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, պաշտոնաթող գեներալ-մայոր, դոկտոր Հորսթ Շմալֆելդը: Նրա խոսքերով, սեմինարի եւս մեկ նպատակը փորձի փոխանակումն է ՆԱՏՕ-ի մի շարք երկրների պաշտպանական ոլորտի բարեփոխման հարցում: Հորսթ Շմալֆելդը նշել է նաեւ, որ 150 հայ զինծառայողներ ուսուցում են անցել Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների կենտրոնում: «Այդ փաստն ակնհայտորեն հաստատում է հանրապետության ներգրավվածությունը Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման գործընթացում: Կենտրոնում ուսուցում անցած բոլոր սպաներն այժմ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի ՊՆ-ու եւ Կենտրոնակայանում: «Մենք համոզված ենք, որ Լատվիայից, Էստոնիայից եւ Ռումինիայից Հայաստան ժամանած մեր գործընկերներն կկիսեն կուտակած փորձը հայ սպաների հետ»,-ընդգծել է Ջորջ Մարշալի կենտրոնի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---