Հայաստանն արդեն հասել է էական հաջողությունների բանակաշինության գործում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին Զինված ուժերի բարեփոխման գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած «Ռազմական բարեփոխումները Հայաստանում. քաղաքացիական անձնակազմով պաշտպանության նախարարության ապահովում եւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, Հայաստանն այժմ էլ արդեն հասել է էական հաջողությունների բանակաշինության գործում: «Մեզ մնում է միայն աջակցել հայկական բանակի ժողովրդավարականացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Ջարոջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի գործունեությունը ռազմական ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ արդյունավետ համագործակցության ձեւերից մեկն է»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---