ԵԱՀԿ Գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսն առաջիկայում մտադիր է այցելել Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, տվյալ պահին ճշտվում են Միգել Անխել Մորատինոսի այցի ժամկետները, որը կրելու է ճանաչողական բնույթ: Ըստ ավանդույթի, ԵԱՀԿ նոր Գործող նախագահն առաջին հերթին այցելում է այն տարածաշրջաններն, որոնք հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանային խնդրիներին ծանոթանալու առումով:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---