Փոխհրաձգությունը սահմանում կապված է սեզոնային գործոնների հետ

PanARMENIAN.Net - «Փոխհրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանում ինքնաբուխ բնույթ է կրում եւ կապված է սեզոնային գործոնների հետ, այդ թվում սահմանում ինժեներական աշխատանքների կատարման եւ զինվորական համակազմի փոփոխման հետ»,-հայտարարել է Երեւանում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, նույնը կարելի է ասել նաեւ այսպես կոչված «նշանառուների պատերազմի» մասին, որն այժմ ընթանում է շփման գծում: Պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը չի կարծում, թե զինադադարի խախտումների հիմքում հակամարտության կողմերի ռազմական ղեկավարության հրահանգներն են, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---