ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու օգտին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, շաբաթ օրը կայացած կուսակցության 8-րդ համագումարում հայտարարել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, ՀՀԿ-ն չի կապում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ անկախ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փաստից, «հանրապետականները» հետեւողական են լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Փոխանակ խնդրելու Թուրքիային կամ միջազգային հանրությանը, որ ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, ՀՀԿ-ն բոլոր միջոցները կձեռնարկի Հայաստանը հզորացնելու համար, որից հետո երկիրը ինքն ի վիճակի կլինի լուծել իրեն հուզող բոլոր խնդիրները, նշել է Ա.Մարգարյանը: Նրա խոսքերով, Հայոց Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին հարկավոր է ոչ թե Հայաստանին, այլ միջազգային հանրությանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---