ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը նշանակվել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար27 հունիսի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է դառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռուդոլֆ Պերինան: «ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է պաշտոնաթող դեսպան Ռուդոլֆ Պերինային Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնն զբաղեցնելու առաջարկությամբ: Ռուդոլֆ Պերինան կանցնի իր պարտականությունների կատարմանը հուլիսի 10-ին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության եւ մամուլի հետ կապի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: Նրա խոսքերով, Ռիչարդ Հոգլանդը մնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուն: «Մենք շարունակում ենք սպասել Սենատի կողմից նրա թեկնածության հաստատմանը»,- նշել է նա:Հիշեցնենք, որ Ռուդոլֆ Պերինան զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի եւ Եվրազիայի հակամարտությունների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը 2001-2004 թթ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |