Հայաստանը շարունակելու է բարեփոխումների եւ եվրաինտեգրման խորացման քաղաքականությունը 4 հուլիսի 2007 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Տիգրան Թորոսյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընտրություններին տված բարձր գնահատականի առիթով, որ կարեւոր արձագանք էր Հայաստանի համար եւ վստահեցրեց, որ բարեփոխումների ու եվրաինտեգրման խորացման քաղաքականությունը նույն ձեւով շարունակվելու է: Իր հերթին, ԵԽԽՎ նախագահը` շնորհավորելով ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրությունների համար, կարեւորեց բարեփոխումների խորացումը: Նա անդրադարձավ Աժ արտահերթ նստաշրջանում քննարկված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխության օրինագծին եւ ստանալով ԱԺ նախագահի պարզաբանումը, գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում իրականում փորձ չի արվում որեւէ լրատվամիջոցի ազատությունը սահմանափակելու: Պարոն վան դեր Լինդենը կարեւորեց նաեւ դատական համակարագի բարեփոխումները եւ խորհրդարանի դերը այդ գործընթացում: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովը ընդունեց նոր եւ ծավալուն Դատական օրենսգիրք, որը սկիզբ դրեց անկախ դատական համակարգի կայացմանը Հայաստանում եւ այժմ քայլեր են արվում Դատական նոր օրենսգրքի ներդրման ուղղությամբ` Ազգային ժողովը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած խնդրի, որ կարող է այդ ընթացքում առաջանալ: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու կարեւորությանը` պարոն վան դեր Լինդենը նշեց Ընտրական օրենսգքրի բարեփոխման խնդիրը: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, որ մի քանի օր առաջ է ստացել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, նշեց, որ այն արդեն ուսումնասիրվում է եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում ամռանը առաջարկություններ կնախապատրաստվեն` աշնանային նստաշրջանում հարկ եղած փոփոխությունները քննարկելու եւ ընդունելու համար: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը կօգնի ՌԴ–ին Դաղստանի ահաբեկչություններից հետո, եթե դիմում լինի «Այս պահի դրությամբ քարտուղարությունը ՌԴ–ից օգնության դիմում չի ստացել»,–ասել է նա ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը |