Ռոբերտ Քոչարյանն ու Ռենե վան դեր Լինդենը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին, հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են եվրոպական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին: Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---