ԵԽԽՎ-ն աշխատում է Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության նվազման վրա, սակայն դեռ անարդյունք 4 հուլիսի 2007 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում որեւէ առաջընթաց չկա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն ջանքեր է գործադրում երկու երկրների միջեւ առկա լարվածության նվազեցման համար, սակայն դեռեւս այդ ջանքերը դրական առաջխաղացման չեն հանգեցնում: «Իմ անցյալ այցից տարածաշրջան ոչինչ չի փոխվել: Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, այսինքն` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, նախկին մակարդակի վրա են: Միեւնույն ժամանակ, ես պետք է նշեմ, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք եզրակացրել ենք, որ պետք է փոխել երկու երկրների հասարակությունների տրամադրությունները Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը կօգնի ՌԴ–ին Դաղստանի ահաբեկչություններից հետո, եթե դիմում լինի «Այս պահի դրությամբ քարտուղարությունը ՌԴ–ից օգնության դիմում չի ստացել»,–ասել է նա ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը |