Հուլիսի 10-ին Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Փարիզում տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Վարդան Օսկանյանը Փարիզ կժամանի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հարցերին նվիրված Սան Ֆրանցիսկոյում կայացած «ԱրմՏեք 2007» եռօրյա խորհրդաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցելուց հետո:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հանդիպումնը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ եղել է հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին: Այն ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ ՄԽ նոր հանդիպման մասին երկու երկրների արտգործնախարարների հետ Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակով:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---