Արեւելյան Եվրոպայի երկրներում «ադրբեջանական համայնք» հասկացություն չկա

PanARMENIAN.Net - «Հունգարիայի Սահմանադրության համաձայն, հայերը հանդիսանում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ովքեր օրենքով նախատեսված սահմանադրական իրավունքներ ունեն»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայում, Ավստրիայում, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը: Նրա խոսքերով, նման կարգավիճակը Հունգարիայում տրվում է ավանդական համայնքներին, որոնք երկրում ապրում են ավելի քան 300-400 տարի: «Հայերի պատմությունը Հունգարիայում ավելի քան 500 տարվա պատմություն ունի: Նրանք ինքնակառավարման ընտրովի խորհուրդներ ունեն: Հունգարիայում, ինչպես նաեւ Ավստրիայում, Չեխիայում եւ Սլովակիայում ադրբեջանական համայնք չկա: Ադրբեջանի դեսպանատունն այժմ փորձում է ստեղծել այն, սակայն անարդյունք»,- նշել է Հովակիմյանը:



Իր հերթին, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը նկատել է, որ Բուլղարիայում ընդհանրապես «ադրբեջանական համայնք» հասկացություն չկա: «Այդ երկրում մեծ թուրքական համայնք կա` մոտ 600-800 հազար մարդ, այն դեպքում երբ հայերը 30 հազար են: Սակայն նրանց միջեւ թշնամանք չկա: Ամբողջ ցավը նրանում է, որ հայ համայնքը ինչ-որ չափով ցրված է, ինչը չես ասի թուրքականի մասին»,- ասել է հայ դիվանագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---