ԲԱՂԴԱԴՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԱՔԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Բաղդադում գտնում են, որ Թուրքիան հարվածի տակ չի դնի իր հարաբերությունները Իրաքի հետ եւ չի աջակցի այդ երկրի իշխանությունների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին: «Reuters» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Թարիկ Ազիզը` նշելով, որ եթե Թուրքիան աջակցի ԱՄՆ-ին այդ հարցում, ապա նա այլեւս «չի լինի Իրաքի բարեկամը»: Ընդ որում, Ազիզը համոզմունք է հայտնել, որ հարեւան երկրի հետ բարեկամական հարաբերությունների վտանգումը «չի համապատասխանում Թուրքիայի շահերին»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---