ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունները չեն ազդի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաստատակամության վրա: Այդ մասին «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը: Նա նշելէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, միջնորդ-երկրների հեղինակությունը եւ նրանց կատարած աշխատանքը անկասկած շատ կարեւոր են, սակայն, ինչպես բազմիցս անգամ կրկնել են ՄԽ համանախագահ-երկրների ներկայացուցիչները, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտության կողմերի իրավասության մեջ է: ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ավելացրել է, որ Քիշնեւում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: «Այն դեպքում, եթե հանդիպումը կայանա, դրա ընթացքում կքննարկվեն Սադարակում նախագահների հանդիպման ժամանակ շոշափված հարցերը»,-նշել է Վ. Գաբրիելյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---