Հայաստան են բերվելու Սոչիի ավիավթարում զոհվածներից եւս 12-ի աճյունները15 նոյեմբերի 2007 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երեւան են բերվելու 2006 թվականի մայիսին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված եւս երեք ուղեւորների դիերն ու իննի դիերի մասունքները, հայտնել են Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունում:«Աճյունները բերվելու են Երեւան «Արմավիա» ավիաընկերության ռեյսով, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի` հաշվի առնելով եղանակային բարդ պայմանները Ռուսաստանի հարավում»,- հաղորդել են վարչությունում: Օդանավակայանում ռեյսը պաշտոնական պատվիրակություն է դիմավորելու: Աղբյուրի տվյալներով, փորձաքննության արդյունքում պարզվել է զոհվածների ինքնությունը (հինգը հանդիսանում են Երեւանի բնակիչներ, մնացածը` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռիի մարզերի), նրանց հարզատները տեղեկացվել են այդ մասին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: 2006 թվականի մայիսի 3-ին «Ադլեր» օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռը: Իքնաթիռում եղած բոլոր 113 հոգին, այդ թվում 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվեցին: ՄԱԿ-ի տեխնիկական հանձնաժողովի վերջնական զեկույցում ասվում է, որ վթարը տեղի է ունեցել հրամանատարա-օդային անձնակազմի անարդյունավետ գործողությունների արդյունքում: Ըստ եզրակացության, օդանավի համակարգերի եւ շարժիչների աշխատանքի խափանում չի գրանցվել, ինքնաթիռը ենթարկվել է ավտոպիլոտի եւ անձնակազմի գործողություններին, իսկ վառելիքի մակարդակը բակերում բավարար է եղել թռիչքն բարեհաջող ավարտելու համար: «Ողբերգությունը տեղի է ունեցել կառավարվող թռիչքի ընթացքում` ջրային մակերեսին օդանավի բախման հետեւանքով, գիշերը, Սոչիի օդանավակայանում վայրէջքի արգելման պատճառով բարձրություն հավաքելիս, եղանակային պայմանները եղել են 06 թռիչքուղու համար սահմանված նվազագույուն ցուցանիշից վատ»,-ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Սփեյսին կրկնակի Օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին Հնդկաստանի ԱԳ նախարար. Մեզ համար ՀՀ դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը»,–ասել է նա Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է |