Նոյեմբերի 19-ին Երեւան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-20 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այցելելու է Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Պիտեր Սեմնեբիի գրասենյակում: Այցելության մանրամասները դեռ չեն հայտնվում:



Նշենք, որ Սեմնեբիի վերջին տարածաշրջանային այցելությունը կայացել է 2007 թվականի դեպտեմբերին: Այդ ժամանակ ծրագրվել է ԵՄ հատուկ ներկայացուցչի այցելությունը Լեռնային Ղարաբաղ, որը սակայն չկայացավ: Սեմնեբիի խոսքերով, ԵՄ ներկայացուցչի այցելությունը Լեռնային Ղարաբաղ «չպետք է դառնա վեճերի աղբյուր»: Պիտեր Սեմնեբին ասել է այդ մասին` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ նրա ծրագրված այցելությունը Ստեփնակերտ չի կայանալու Բաքվի պահանջների պատճառով. վերջինս պահանջում է այցելել Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքով:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---