Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է հետաձգել ընտրություննե՞րը 8 փետրվարի 2008 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում, մասնավորապես, նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: Նշվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Դիմողը խնդրում է Սահմանադրական Դատարանին` «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը: Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն, անհաղթահարելի խոչընդոտների դեպքում նախագահական ընտրությունները հետաձգվում են երկու շաբաթով: Այդ խոչընդոտները չվերացնելու դեպքում նոր ընտրություններ են սահմանվում երկշաբաթյա ժամկետից 40 օր անց: Ներկա դրությամբ, ընտրությունները ծրագրվում է անցկացնել փետրվարի 19-ին, հաղորդում է Regnum-ը: Բրիտանական Populus կազմկերպության հարցումմների արդյունքներով, նախընտրական արշավում հաղթում է Սերժ Սարգսյանը, ում օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 50,7 տոկոսը: Նրան հետեւում են Արթուր Բաղդասրյանը` 13, 4 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12, 6 տոկոս, Վահան Հովհաննիսյան` 7, 6 տոկոս, Արտաշես Գեղամյան` 7,6 տոկոս: Մյուս թեկնածուները հավաքել են հացվածների ձայներից 5 տոկոսից պակաս: Իր հերթին, ECHO Research միջազգային ընկերությունն այսօր Երեւանում ներկայացրել է նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա Հայաստանի ԶԼՄ-ների դիտարկման արդյունքների հաշվետվությունը, որը վկայում է քարոզարշավի հավասարակշռված լուսաբանման մասին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ ազատ են,- ասել է ECHO Research բաժնի ղեկավար Կարեն Պրիչարդը: «Հեռուստաալիքները բավականին արդար են բաշխում եթերային ժամանակը թեկնածուների միջեւ, իսկ մամուլը բավականին բազմազան է»,- ասել է նա` նշելով զգալի տարբերությունների առկայությունը հեռարձակող եւ տպագիր ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի լուսաբանման հարցում: ԶԼՄ-ներում լուսաբանման ծավալով քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում առաջատար է եղել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում էր վարչապետ Սերժ Սարգսյանը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հայտարարել է, որ դժգոհ է ԶԼՄ-ների նախընտրական քարոզարշավի լուսաբանումից: Արմեն Հարությունյանն ասել է, որ «Հանրային հեռուստատեսությունը բազմակարծություն չի ապահովում եւ որոշակի կողմնակալություն է ցուցաբերում նախագահի որոշ թեկնածուների նկատմամբ: Արմեն Հարությունյանն ասել է, որ բոլոր թեկնածուներն յուրովի արժանի են երկրի նախագահի պաշտոնին, սակայն հասարակությունը պետք է ընտրի առավել արժանիին, ով կարող է իր վրա վերցնել Հայաստանի ապագայի համար պատասխանատվությունը: Մարդու իրավունքերի պաշտպանը դատապարտել է առաջիկա ընտրություններին անօրինական ճանապարհով հաղթանակի հասնելու փորձերը, նշելով, որ «նախընտրական կաշառքներ բաժանող մարդը չի կարող ժողովրդավարական հասարակության երաշխավոր լինել», հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով Նրանք դժգոհ են, որ համայնքի հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել |