Հայաստանը պետք է իր վրա վերցնի Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Հայկական իշխանությունները չպետք է փակեն իրենց աչքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի բանաձեւի վրա, գտնում է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Անգամ եթե բանաձեւն ընդունվեր մեկ ձայնի գերազանցությամբ, այն ամեն դեպքում հանդիսանում է միջազգային փաստաթուղթ: Այս փաստաթղթի ընդունումն ամեն դեպքում կարելի է համարել հայկական դիվանագիտության կործանում»,- ասել է Մելիքյանը:



Սակայն նա նշել է, որ բանաձեւի ընդունումը Հայաստանի համար աղետալի չէ, եւ կարելի է արժանի ելք գտնել ստեղծված իրավիճակից: «Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք սխալ ենք հասկանում միջազգային շահերը, եւ ողջ այս շրջանը կենտրոնացած էինք ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու վրա: Այո, պատերազմը, իրոք, չի վերսկսվել, սակայն ղարաբաղյան հակամարտությունն ինքը չկարգավորված է մնում»,- ասել է Մելիքյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է իր վրա վերցնի Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը եւ ակտիվ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:



«Այսօր Հայաստանին նոր մոտեցումներ եւ նոր մարդիկ են պետք բանակցություններին մասնակցելու համար: Այնպիսի մարդիկ են պետք, ովքեր որեւէ խոստում չեն տվել եւ կապված չեն որեւէ համաձայնագրերով: Մեր ձեռքերում են բոլոր խաղաթղթերը, իսկ Ադրբեջանը շատ ագրեսիվ դիրքորոշում է գրավել»,- ասել է Արման Մելիքյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 62-րդ նստաշրջանին 39 «կողմե» յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել փաստաթղթին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---