ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը տապալեց Բուխարեստում կայանալիք նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի պնդմանը հակառակ, այն նամակը, որ Ադրբեջանը ուղարկել է ԵԱՀԿ` ուղղված է Մինսկի խումբը ցրելուն եւ դա արվել է մինչեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայելրը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: «Դրա վկայությունն է նաեւ այն, որ ադրբեջանական կողմը, առանց որեւէ լուրջ հիմնավորման տապալեց ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի նախատեսվող հանդիպումը: Մենք համաձայն ենք Մինսկի Խմբի համանախագահների հետ եւ հույս ենք հայտնում, որ այս քայլը եւ պրն. Ազիմովի արտահայտած տեսակետը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը չեն արտացոլում»,-ընդգծել է Տիգրան Բալայանը:



Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արզա Ազիմովի խոսքերով, Ադրբեջանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ընթացակարգն ուսումնասիրելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---