Երեւանում ստեղծվել է «Նահատակ ազգերի միություն», որը կմիավորի Թուրքիայում ցեղասպանությունից տուժած ազգերի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Երեւանում ստեղծվել է «Նահատակ ազգերի միություն», որը կմիավորի 19-20 դարերում Թուրքիայում ցեղասպանությունից տուժած ազգերի ներկայացուցիչներին: Ինչպես Միության ստեղծմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է նրա նախագահ Ավետիս Քալայջանը, կազմակերպության նպատակն է նախկին Օսմանյան կայսրության ժողովրդների ցեղասպանությունների ճանաչման համար մղվող պայքարի համակարգումը: «Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան ցեղասպանության է ենթարկել ոչ միայն հայերին, այլ նաեւ բազում այլ ժողովրդների, հաճախ շատ փոքրաթիվ ժողովրդների: Ցեղասպանության քաղաքականությանից տուժած ժողովրդների համատեղ պայքարը ավելի շատ արդյունք կտա, քան յուրաքանչյուր ազգի պայքարն առանձին»,-հաղորդել է Քալայջյանը:



Նա ասել է, որ սկզբնական փուլում Միությունը կմիավորի Հայաստանում գործող ասորական, հունական, քրդական, եզդիների եւ հայկական կազմակերպությունները, որոնք զբաղվում են ցեղասպանության ճանաչման հարցով: «Ապագայում նախատեսվում է նաեւ համագործակցություն ցեղասպանությունից տուժած այլ ազգերի տեղի եւ արտերկրյա կազմակերպությունների հետ»,-ասել է Քալայջյանը:



Նրա խոսքերով, Միության նպատակներից մեկն է համաշխարահային հանրության իրազեկումը Օսմանյան կայսրությունում բնակվող ժողովրդների ցեղասպանության մասին: «Թուրքիան ակտիվորեն քարոզում է այն գաղափարը, որ հայերն ու հույներն են ցեղասպանություն գործել թուրքերի հանդեպ, եւ այդ ապատեղեկատվության տարածման նպատակով բազում գրքեր են հրատարակվում, ցուցահանդեսներ են անցկացվում: Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, թույլ չտալու համար այդ հերուրանքի տարածումը»,-նշել է նա:



Իր հերթին, Երեւանի հունական «Բոնցո» միության նախագահ Ֆրունզիկ Նիկոլաիդին նշել է, որ Հայաստանի տարբեր էթնիկ համայնքների ջանքերի միավորումը կնպաստի ցեղասպանության ճանաչմանը: «Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավարությունները համաշխարհային հանրությանը տեղեկացնելու համար այն հանցագործությունների մասին, որ կատարել է Թուրքիան մեր ժողովրդների դեմ` ապագայում դրա կրկնությունը բացառելու համար»,-ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---