Հայկական կողմն անում է ամեն հնարավորը` ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար

PanARMENIAN.Net - Հայկական կողմն անում է ամեն հնարավորը` ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ներկայումս ադրբեջանական գերության մեջ են Հայաստանի հինգ քաղաքացիներ` չորս քաղաքացիական անձիք, եւ մեկ ժամկետային զինծառայող:



Ըստ առկա տվյալների, նրանք ենթարկվում են բռնության եւ կտտանքների: «ՄԿԽԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպմանը ես խնդրեցի Կարմիր Խաչին օգնել Հայաստանի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: Հայկական կողմն իր հերթին պատրաստ է վերադարձնել ռազմագերի Վյուսալ Էյուբովին»,-նշել է ՊՆ ղեկավարը: Ս.Օհանյանը մեկ անգամ եսւ ընդգծել է Ադրբեջանի այն հայտարարությունների անհեթեթությունը, թե գերիները հայկական հատուկ ծառայության աշխատակիցներ են:



Նորադուզի եւ Գավառի չորս բնակիչները ապրիլի 28-ին պատահաբար հայտնվել են Նախիջեւանի տարածքում` այն բանից հետո, երբ փորձել են «հաշիվներ մաքրել» զորամասի տարածքում: «Տասներեք երիտասարդներ փորձել են «հաշիվ մաքրել» իրենց ընկերոջ հրամանատարի հետ, որը ծառայում էր այդ զորամասում: Այն բանից հետո, երբ հրամանատարը զգուշացնող կրակոց է արձակել օդ, նրանք նստել են մեքենաները, եւ նրանցից չորսը պատահաբար անցել են սահմանը»,-հիշեցրել է ՊՆ նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---