Երեւանում անցնում է ընդդիմության առաջին հանրահավաքը Մարտի իրադարձություններից հետո

PanARMENIAN.Net - Երեւանում` Մատենադարանին կից հրապարակում, հայ ընդդիմության կողմանկիցները տարերայնորեն հավաքվում են հանրահավաքի, որը պետք է սկսվեր տեղական ժամանակով 18.00-ին : Արդեն մի քանի հազար մարդ հավաքվել է հրապարակի երկայնքով եւ կից փողոցներում:



Հրապարակի շուրջ ոստիկանություն է կենտրոնացած: Իրավապահ մարմինները կոչ են անում քաղաքացիներին չհավաքվել եւ չխափանել ավտոտրանսպորտի երթեւեկությունը, որը գործում է սովորական ռեժիմում, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները հունիսի 12-ին տեղեկացրել էին մայրաքաղաքի իշխանություններին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Նրանց մերժել էին հիմնավորելով, որ այնտեց անցկացվելու է «Փոքր երեւանցի» միջոցառումը: Ընդդիմությունը բողոքարկել է մայրաքաղաքի որոշումը դատարանով, սակայն հաջողության չի հասել: Նշենք, որ մայրաքաղաքային իշխանություններն առաջարկել էին ընդդիմադիրներին հանրահավաք անցկացնել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում, սակայն ընդդիմությունը որոշում է կայացրել հանրահավաքը անցկացնել Մատենադարանի մոտ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---