ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորումը կայացել է»,- այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող հրաձգարանում անցկացվող հայ-ռուսական տակտիկական զորավարժությունների ավարտին: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, նախարարն ասել է, որ խմբավորման մեջ ընդգրկված ստորաբաժանումների փոխգործակցությունը կայացել է: «Այսօր ես կարող եմ ասել, որ դրանք մարտունակ են եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ասել է նախարարը: Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Զոլոտովի խոսքերով` ռուսաստանյան ստորաբաժանումների համար զորավարժությունները լավ փորձի ձեռքբերում էր ոչ միայն համազորային մարտերի անցկացման առումով, այլեւ Հայաստանի ռազմական ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցության առումով: Նշենք, որ մարտական հրաձգության եւ ավիացիայի կիրառմամբ տակտիկական զորավարժությունները անց են կացվել ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի եւ Հայաստանում տեղաբաշխված 102-րդ Ռուսաստանյան ռազմական բազայի համատեղ պլանային հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---