Սերժ Սարգսյան. Ղարաբաղի հանդեպ հսկողությունը նպատակ չէ, նպատակը նրա պաշտպանության միջոցներն են11 նոյեմբերի 2008 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի համար կարեւոր էր, որպեսզի ստորագրվեր մի փաստաթուղթ, որում բացառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը: Թերեւս խոսքը գնում է միայն հռչակագրի մասին, իսկ մենք կցանկանայինք պայմանագիր ունենալ»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես չէի ցանկանա նվազեցնել այս փաստաթղթի նշանակությունը: Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթուղթ, որում ճանաչված են միջազգային իրավունքի` հակամարտությունների լուծման համար կիրառվող բոլոր սկզբունքները, եւ ոչ թե միայն այն սկզբունքը, որը վերաբերում է տարածքային ամբողջականությանը: Նաեւ շատ լավ է, որ բարձրացվել է Մինսկի խմբի դերը` որպես միջնորդ, եւ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեռեւս ոչ վաղ անցյալում շատ էին խոսում այդ խմբի արդյունավետության մասին»,- նշել է երկրի ղեկավարը: Ինչ վերաբերում է «Ղարաբաղին հարող յոթ շրջաններից հայկական զորքերի դուրսբերմանը», ապա Սերժ Սարգսյանը նկատել է, որ հակամարտության միջուկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցն է: «Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքը: Եթե խնդիրը լուծվի, նրան կհաջորդի մյուսը: Շրջանի հանդեպ հսկողությունը նպատակ չէ, նպատակը Ղարաբաղի պաշտպանության միջոցներն են: Մեզ այժմ հիմնավոր փաստաթղթի, իսկ հետո` հաշտության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ են անհրաժեշտ: Մեր առջեւ դեռ երկար ճանապարհ կա: Խոսքը գնում է այն մասին, որպեսզի պայմաններ ստեղծվեն, որ բնակչությունը զարգանա անվտանգության մեջ: Պատմությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի կազմում դա անհնար է: Մենք երբեք չենք հավատացել, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում` կապ չունի, թե ինչ կարգավիճակով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |