ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՐԶԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ՕՍԿԱՐ ԼՈՊԵՍԸ

PanARMENIAN.Net - Մինչեւ 2004 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի ավարտը Հայաստանի հավաքականը կմարզի 65-ամյա մարզիչ Օսկար Լոպեսը Արգենտինայից: Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը մարզելու առաջարկ էր ստացել ուրուգվայցի Սերխիո Մարգարյանը, որի ղեկավարությամբ Պարագվայի հավաքականը դուրս էր եկել վերջին աշխարհի առաջնության եզրափակիչ: Սակայն մարզիչը հրաժարվել էր պայմանագրից, որը նախատեսում էր 200 հազար դոլար տարեկան աշխատավարձ: Եվրո-2004 առաջին ընտրական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի իր դաշտում ուկրաինացիների հետ սեպտեմբերի 7-ին: Նույն ընտրական խմբում ընդգրկված են նաեւ Իսպանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Հունաստանի թիմերը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---