Հարավային Կովկասի անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը մեծապես կարեւորվում է ԵՄ-ի համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը առաջարկում է մասնակից երկրներին կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովրդավարական բարեփոխումներին, շուկայական հարաբերությունների ոլորտում փոփոխություններին նպաստելու առումով, եւ, բնականաբար, աջակցել քաղաքական եւ տնտեսական կայունությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, բոլոր այդ երկրները ձգտում են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների, եւ ցանկություն են հայտնել մերձենալ Եվրամիությանը:



«ԵՄ ընդլայնումը կմերձեցնի արեւելյան երկրներին, որոնց անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը մեծ ազդեցություն ունեն Եվրամիության վրա: Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի երկրներում կատարվող իրադարձությունները անդրադարձան Եվրոպայի վրա, եւ հակամարտությունը Վրաստանում անցյալ տարվա օգոստոսին դա բավականին ակնհայտորեն ցույց տվեց: Փոխադարձ կախվածության մեկ այլ օրինակ է «գազային դիմակայությունը» 2009թ. հունվարին: «Արեւելյան գործընկերությունը», որպես բազմակողմանի համագործակցություն, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մենք հուսով ենք, որ հարաբերությունների նման ձեւաչափը զգալիորեն թույլ կտա զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում»,-ասել է Ռաուլ դը Լուցենբերգերը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---