«Արեւելյան գործընկերության» հաջողությունը կախված կլինի ԵՄ անդամ եւ գործընկեր երկրների քաղաքական կամքից

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը մշակվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ կոչված է զարգացնել ու ամրապնդել այն: Այդ ծրագրերի իրագործումը ենթադրում է հարաբերությունների խորացում անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Այդ հարաբերությունները կախված կլինեն բարեփոխումների իրականացման ընթացքում գործընկերների ձեռք բերած առաջընթացից»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:



Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերությունն» առավել միտված է համաեվրոպական արժեքներին: Այդ նախաձեռնության հաջողությունը, գտնում է դը Լուցենբերգերը, կախված կլինի ԵՄ անդամ եւ գործընկեր պետությունների հստակ քաղաքական կամքից: «Այդ գործընթացում մեծապես կարեւորվում է համատեղ աշխատանքը: Եվրահանձնաժողովը եւս առանցքային դերակատարություն կունենա բազմակողմանի համագործակցության ապահովման մեջ եւ արդյունավետ միջոց կդառնա այդ համագործակցության համար: Դրանից հետո, երկու տարին մեկ հանդիպումներ կանցկացվեն բարձր մակարդակով, որոնք կոչված են ապահովելու գործընկերության ուղղությունն ու տարատեսակը: Նաեւ նախատեսվում է ամեն տարի արտգործնախարարների խորհրդարկցություններ անցկացնել, որոնք առավել մանրամասն քաղաքական հաշվետվություն կներկայացնեն»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---