Հայաստանը կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 32-րդ նիստին

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:

Պարոն Կրոտովը ԱԺ նախագահին փոխանցեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի բարեմաղթանքները եւ մայիսի14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մայիսի 14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերին եւ նախատեսվող միջոցառումներին, քննարկվեցին հետագա համագործակցությանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստեց իր գլխավորությամբ ԱԺ պատվիրակության մասնակցությունը նիստի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---