ԲԱՔՎՒ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից-երկրների երրորդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, երեկ երեկոյան ժամանել է Բաքու:, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ծայրահեղական խմբավորումն այսօր ցույց է կազմակերպել Բաքվի քաղաքապետարանի առջեւ` բողոքելով Երեւանցի պաշտոնյայի Բաքու ժամանման դեմ: Կազմակերպության մոտ քառասուն ակտիվիստներ իշխանություններին դատապարտող լոզունգներ էին գոչում, մեղադրելով նրանց որ նրանք թույլ են տվել հայ պաշտոնյայի Բաքու ժամանումը: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին այդ կազմակերպության առաջնորդ Ակիֆ Նաղին ձերբակալվել էր Բաքվի ոստիկանության կողմից` հայ գիտնականների պատվիրակության միջազգային համաժողովին մասնակցելու Բաքու ժամանման դեմ չթույլատրված ցույց կազմակերպելու համար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---