ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացավ «Երկրապահ» կամավորականների միություն» (ԵԿՄ) հասարակական կազմակերպության հինգերորդ համագումարը: Համագումարի մասնակիցներին ուղերձով դիմել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Իր ելույթում միության վարչության նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը նշել է, որ չնայած ղարաբաղյան պատերազմի մասնակիցները խաղաղության են ձգտում, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք միշտ պատրաստ են կրկին ոտքի ելնել Հայրենիքը պաշտպանելու համար: Նա հատուկ նշեց, որ ԵԿՄ-ն անաչառ կհետեւի խորհրդարանում տեղ գտած ահաբեկչության պատվիրատուների վերաբերյալ գործի հետաքննությանը: Հիշեցնենք, որ այդ ահաբեկչության հետեւանքում զոհվել է միության հիմնադիր Վազգեն Սարգսյանը: Համագումարում ելույթ ունեցավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը ԵԿՄ վարչության անդամ է: Նա ընդգծել է, որ «Երկրապահ» կազմակերպությունը իրենից ներկայացնում է ոչ միայն երկիրը կայունացնող ուժ, այլեւ նա կարող է նաեւ երկրի անվտանգության երաշխիք դառնալ: Միեւնույն ժամանակ, Անդրանիկ Մարգարյանը չողջունեց նախկին աշխարհազորայինների քաղաքականությամբ տարվելը: «Մենք բոլորս առաջին հերթին զինվորներ ենք, այնուհետեւ քաղաքական գործիչ»,- ընդգծել է վարչապետը: Համագումարում հանդես է եկել նաեւ միության հանգուցյալ հիմնադրի մայր Գրետա Սարգսյանը: Նա, ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի, հավատացած է, որ «Երկրապահ» կազմակերպության անդամները պետք է ակտիվ մասնակցեն երկրի քաղաքական կյանքին: Գրետա Սարգսյանը կոչ է արել նախկին աշխարհազորայիններին, որ սթափվեն եւ տնօրինեն ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով, «Հայաստանի իսկական տերերը «Երկրապահներն» են»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---