ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը որոշում է ընդունել` օրակարգում ընդգրկել «Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների վերաբերյալ» օրենքի մասին հարցը: Հիշեցնենք, որ «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի կողմից ներկայացրած օրինագիծը, հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերի համար, նախատեսում Է քրեական պատասխանատվության կիրառում: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն մասնակցել միջոցառումների, որոնց նպատակը կարող է հանդիսանալ ցեղասպանության փաստի ժխտումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---